Անտառային հրդեհների պատճառով Պորտուգալիայում 62 մարդ է մահացել. երկրում եռօրյա սուգ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է  62 մարդու, եւս 59-ը տուժել են, փոխանցում է AFP-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարդիկ հիմնականում զոհվել են ավտոմեքենաներում՝ ճանապարհներից մեկում հայտնվելով կրակի թակարդում:

Հրդեհները, որոնք դեռ չի հաջողվում վերահսկել, արդեն համարվում են վերջին տաս տարում Պորտուգալիայում ամենամահացու անտառային հրդեհները: Անտառային հրդեհների պատճառով Պորտուգալիան եռօրյա սուգ է հայտարարել:




Լրահոս