Խոյ: Այսօր անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի, սակայն հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կստեղծվի։ Եթե արդեն գտել եք ձեր երկրորդ կեսին, ապա այսօր հանգիստ ու սիրով լի օր կլինի։
Ցուլ: Այսօր ինչ-որ մեկի կողմից սիրված լինելու անհագ ցանկություն կունենաք։ Եթե զույգ ունեք, ապա փորձեք օրը նրա հետ անցկացնել ու ասել նրան ձեր խորը զգացմունքների մասին։ Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա այսօր փոքրիկ սիրախաղեր ու ժամանակավոր սիրավեպեր կունենաք։
Երկվորյակ: Եթե զույգ չունեք, ապա այսօր հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կունենաք։ Հնարավոր է, որ ընկերներից կամ ծանոթներից մեկն այսօր գրավի ձեր ուշադրությունն ու ստիպի այլ աչքերով նայել նրան։ Եթե զույգ ունեք, ապա այսօր կհամոզվեք, որ նա հենց այն մեկն է, ով ձեզ պետք է։
Խեցգետին: Այսօր սիրահարվելու հավանականությունը շատ մեծ է։ Հնարավոր է, որ գտնեք այն միակին, ով պետք է միշտ ձեր կողքին լինի։ Եթե արդեն գտել եք նրան, ապա այսօր պետք է ամեն կերպ տոն դարձնեք նրա օրն ու ասեք նրան, թե ինչքան եք սիրում։
Առյուծ: Այսօր լուրջ խնդիրներ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Փորձեք համբերատար լինել ու զիջել նրան։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն լինի։ Զգուշացեք նոր ծանոթություններից։
Կույս: Այսօր հիանալի հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Փոխադարձ հարգանքն ու սերը կօգնեն ձեզ այսօր էլ ավելի մտերիմ դառնալ։ Եթե զույգ չունեք, ապա այսօր գրավիչ ու ռոմանտիկ կլինեք ու կկարողանաք ուշադրություն գրավել։
Կշեռք: Այսօր ձեր զույգի հետ փոքրիկ խնդիրներ կունենաք, սակայն օրվա վերջում ամեն բան կհարթվի։ Նա ձեր զգացմունքների արտահայտման կարիքն ունի, խոսեք նրա հետ։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր սիրախաղով ու նոր ծանոթություններով լի օր կլինի։
Կարիճ: Այսօր բարդ հարաբերություններ կունենաք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե զույգ ունեք, ապա բազմաթիվ վեճեր կլինեն, իսկ եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կմերժվեք բոլոր այն մարդկանց կողմից, ում հետ կցանկանաք ծանոթանալ։
Աղեղնավոր: Այսօր հետաքրքիր ու ռոմանտիկ օր կլինի։ Ձեր երկրորդ կեսն անակնկալ կմատուցի ձեզ, որն էլ ավելի կամրացնի ձեր հարաբերությունները։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր ճակատագրական ծանոթություն կունենք, որը կփոխի ձեր ամբողջ կյանքը։
Այծեղջյուր: Այսօր պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր անձնական կյանքին։ Ձեր երկրորդ կեսը ձեր կարիքն ունի, իսկ դուք միայն սեփական կյանքով ու խնդիրներով եք զբաղված։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր լուրջ հարաբերություններ սկսել չի հաջողվի, սակայն փոքրիկ սիրավեպի մասին կարելի է մտածել։
Ջրհոս: Այսօր վեճեր կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Հնարավոր է, որ նույնիսկ բաժանման մասին խոսք գնա։ Փորձեք հարթել իրավիճակը կամ էլ ավարտել հարաբերությունները։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր փորձարկումներով ու հետաքրքիր իրադարձություններով լի օր կլինի։
Ձկներ։ Այսօր ամեն բան հաջող կանցնի։ Ձեր երկրորդ կեսը կհպարտանա ձեզնով և ուրախ կլինի, որ հենց դուք եք նրա կողքին։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք ու կկարողանաք օգտագործել դա։