
Shamshyan.com-ը գրում է. «Այսօր` հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի և վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները՝ այստեղ