ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կայցելեն Բաքու: Այցը տեղի կունենա նախապես պլանավորված ծրագրի համաձայն: Օրեր առաջ էլ համանախագահներն այցելել էին Հայաստան և Ղարաբաղ՝ հանդիպումներ ունեցել երկրի ղեկավարության հետ:
Հայաստան այցելության շրջանում համանախագահները հանդիպել էին Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին և Վիգեն Սարգսյանին: Հետաքրքիր է, որ այսօր Ադրբեջանում նաև զորավարժություններ են մեկնարկու, իսկ վերջին օրերին էլ սահմանում լարված է եղել: Այս ֆոնին համանախագահների այցն իրոք հետաքրքիր է: Տեսնենք, թե ինչ քննարկումներ և որոշումներ կլինեն արդյունքում: