
Մալայանի ակնաբուժական կենտրոնի ավագ բուժքույր Շողիկ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, 1984 թվականին ծնված Մյասնիկ Հովհաննիսյանի վիճակն այս պահին գնահատվում է կայուն:
«Օտար մարմինները հանված են, աչքերի մեջ գազ է դրված, որը պետք է ներծծվի: Լուսարձակություն, ինչպես նաեւ տեսաներվը հիվանդի մոտ կա»,-ասաց ավագ բուժքույրը:
Ըստ նրա՝ զինծառայողի մոտ գանգատներ չկան:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայողն օրեր առաջ էր վիրավորումը ստացել և Ստեփանակերտից տեղափոխվել Երևան ու վիրահատվել: