Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի եւ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք: Շուրջ 4 ժամ տեւած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսինները ամուսնալուծության հայց ո՞ր դեպքում իրավունք չունեն ներկայացնելու։ Կան նման հանգամանքներ, երբ արգելվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
Հայկուհի Ասլանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության հայց չի կարող ներկայացվել`
. կնոջ հղիության ընթացքում կամ մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը, եթե նրա հայրությունն այլ անձ է ճանաչել,
. եթե դատարանի որոշմամբ` իբրեւ հայր, տղամարդու մասին տեղեկությունը հանվել է երեխայի ծննդյան վկայականի գրառումից,
. եթե այդպես են պահանջում անգործունակ ճանաչված ծնողի շահերը:
Վերոնշված հանգամանքների առկայության դեպքում հայց կարող է ներկայացվել, միայն եթե ամուսիններից մեկը մյուս ամուսնու կամ երեխայի նկատմամբ հանցագործության տարրեր պարունակող անօրինական քայլ է կատարել: Այդ դեպքում դատարանի մեղադրական դատավճիռ կայացնելը պարտադիր չէ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծության հայց կարող է ներկայացվել, եթե ապագա երեխայի հայրությունը` սահմանված կարգով, հայրության ճանաչման համար հայց ներկայացնելու ճանապարհով այլ անձ է ճանաչել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞վ իրավունք ունի ստանալու երկարամյա ծառայության կենսաթոշակ։ Ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ, թե ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը։
Զարուհի Հարությունյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`
թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարիներ երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք.
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք՝ որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը։