
ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի Կառավարության ծրագիրը, տեղի կունենա հունիսի 21-ին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝
ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»: