Նոր տվյալներ Տուլայում տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցածճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը(որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայումբժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը` Տուլայի շրջանային մանկական կլինիկական  հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը` միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:




Լրահոս