
Այսօր «Մուրացանի» զինվորական կլինիկական կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում վիրավորված ևս մեկ զինծառայող: Նա ժամկետային զինծառայող Զաքարյան Յուրին է, ով գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Յուրի Զաքարյանը դեռ գիտակցության չի եկել, իսկ նրա վիճակը ծանր է:
Բացի նրանից, հոսպիտալում է գտնվում նաև զինծառայող Արմեն Վարդանյանը, ով նույնպես վիրավորվել էր հունիսի 17-ին: Նրա վիճակը գնահատվում է կայուն: