Հունիսի 16-ը Վեոլիա Ջրի կյանքում նշանակալից օր էր:
Վայքում վերանորոգումից հետո վերաբացվեց ընկերության երկհարկանի վարչական շենքը:
Այս կապակցությամբ միջոցառման մասնակիցներին (ջրմուղագործներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ, սպառողներ) դիմեց Վեոլիա Ջրի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն: Այնուհետեւ կտրվեց Կարմիր ժապավենը, որի պատիվը վերապահվեց ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին, Ջրտնտպետկոմիտեի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանին ու ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանին: Նրանք էլ առաջիններն էին, ովքեր շրջայջ կատարեցին շինությունում, ծանոթացան ծառայություններին ու աշխատանքային պայմաններին:
Ընդ որում, շենքըոչ միայն նորտեսքունի, այլ նաև նոր բովանդակություն:
Նախկին Հայջրմուղկույուղու Վայքի տեղամասը վերածվել է Վեոլիա Ջրի «Արեւելք տարածաշրջանի կենտրոնի», որտեղ մի հարկի տակ աշխատելու են թե շահագործման, թե առեւտրային տարածաշրջանների ծառայությունները, եւ թե ջրի որակի լաբորատորիան:
Ինչո՞ւ է այն կոչվում«Արեւելք տարածաշրջանի կենտրոն», որովհետեւունի տարածաշրջանային նշանակություն: Վեոլիա Ջրի քաղաքականությունը ուղղված է Երեւանի ու մարզերի միջեւ առկա տարբերության վերացմանը: Այսուհետ ընկերությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնելու մարզերի զարգացմանը: Սպառողները, անկախ բնակության վայրից, ունեննույն կենցաղային կարիքները: Հետեւաբար իրավունք ունեն ակնկալել հավասար ուշադրություն իրենց խնդիրների նկատմամբ:
Իսկ Վայքը, գտնվելով Վեոլիա Ջրի սպասարկման «Արևելյան»կոչվող գոտումեջտեղում, որըձգվում է Դիլիջանից մինչեւՄեղրի` ներառելով Գեղարքունիքը, Վայոց ձորնուՍյունիքը, փաստորեն բոլոր այդ տարածքները կապող օղակն է: Այստեղից ավելի արագ կարելի է հասնել բոլոր բնակավայրեր ուլուծել խնդիրները: Հենց այս տրամաբանությամբ էլ այստեղ ստեղծվել է ողջ տարածաշրջանի համար ընդհանուր մի պահեստ` բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով եւ հատուկ մեքենա-մեխանիզմների բաժին, հագեցած հատուկ տեխնիկայով:
Արդեն իսկ զգալի դրական փոփոխություն կա իրավիճակում: Այսպես, հունվար-մայիս ամիսներին հաջողվել է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում Վայքում: Իսկ Ճամբարակում խնդիրը առկա շուրջօրյա ռեժիմի ամրապնդումն է: Սեւանում այն հասել է միջինը 15 ժամի: Ներկայումս նոր ջրագծեր են կառուցվում Եղեգնաձորում ու Մարտունիում:
Ընդհանուր առմամբ այս ընթացքում տարածաշրջանում վերացվել է 1400 ջրագծի վթար, կառուցվել կամ վերակառուցվել է 1800 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է վթարված 2000 մետր ջրագիծ, վերացվել է կոյուղու 957 վթար, լվացվել է 33 կմ կոյուղի, տնտեսվել է վայրկյանում 188 լիտր ջրաքանակ:
Իհարկե, ժամանակի ընթացքում ըստ անհրաժեշտության այս Կենտրոնը կզարգանա ուկփոխվի: Սակայն անփոփոխ կմնա Ընկերության ցանկությունն ուձգտումը` կատարել ստանձնած պարտավորությունները, արդարացնել ընկերության հետ կապված հույսերը, ապահովել սպառողներին պահանջվող ջրամատակարարմամբ:
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն