
Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը.
«Նախաքննության ավարտի մասին ԱԱԾ-ն հայտարարել է: Մենք դեռ գործի նյութերը չենք ստացել: Ստանալուց հետո նոր կարող ենք գնահատական տալ»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։