«Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 26–ից կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելը։ Այն արդեն լայն քննարկումների տեղիք է տվել, քանի որ անոնսում կան բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան, Ալեքսանդր Բաբասյան–Մերի Հակոբյան զույգերի մասնակցությամբ: Այս մասով ArmLur.am-ը զրուցել է դերասան Սարգիս Գրիգորյանի հետ:
«Թող քննադատեն ինչքան ուզում են: Դերասանն ունի երկրպագունների բանակ, որոնք նման բաներին ուրիշ կերպ են արձագանքում: Ես իմ գործն եմ արել, դերասանը չի կարող մենակ կոստյում -շալվար հագնել նստել: Կան տարբեր իրավիճակներ, երբ դերասանը պետք է խաղա: Երբ ես մտա այդ ծրագիր, ինձ ասվեց, որ կան նման բան, բայց այնպես էլ բաց տեսարան չի, ամբողջ ֆիլմում ընդամենը մեկ կադր է, ո՛չ կուրծք է երեւում, ո՛չ էլ չգիտեմ ինչ, շատ սիրուն նկարած, սիրային տեսարան է, որը համապատասխանում է սցենարին»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպես է այդ ամենին վերաբերվում Ձեր կինը, նա պատասխանեց. «Եթե այդքան չքննարկվի, կինս շատ թեթեւ կտանի: Նա շատ նորմալ է տանում իմ մասնագիտությունը, բայց շատերը ստիպում են, որ խեղճ աղջիկն աննորմալ տանի այդ ամեն ինչը»:
Լիդա Եղիազարյան