Քիչ առաջ Դատախազության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի նախապատրաստության գործով նյութերը փոխանցվել է ԱԱԾ: Այսինքն, այդ գործը կքննի ԱԱԾ-ն:
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 25-ին վնասազերծվել էին մարդիկ, որոնք կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել էին տունը, նաև ապօրինի կերպով ձեռք էին բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին: