Ինչպես հայտնի է` Հայաստանի կառավարությունը համայնքների խոշորացում նախատեսում է նաեւ Վայոց Ձորի մարզում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է ՀՀ Վայոց ձորի մարզի թվով 8 գյուղը խոշորացնել`միացնելով իրար: Դրանք են` Արենին, Աղավնաձորը, Արփին, Գնիշիկը, Ելփինը, Խաչիկը, Չիվան եւ Ռինդը: Խոշորացման արդյունքում համայնքային կենտրոն դառնալու է Արենին: Սակայն Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը սխալ է համարում Խաչիկը խոշորացնելու կառավարության ծրագիրը: Ավելին եւ գյուղապետի եւ գյուղի բնակիչների մոտ մտավախություն կա, որ խոշորացումը վատ ազդեցություն կթողնի գյուղի զարգացման վրա:
Գյուղապետ վարդան Ներսիսյանը հայտնեց նաեւ, որ համայնքների խոշորացման մասով իրենց դժգոհությունները առաջիկայում ներկայացնելու են նաեւ հանրապետության նախագահին: Ի դեպ, ոչ կառավարությունը եւ ոչ էլ մարզպետարանը համայնքի բնակիչների հետ դեռ չի քնարկել խոշորացման վերաբերյալ ծրագիրը: Հանդիպում միայն տեղի է ունեցել գյուղապետերի հետ:
Խաչիկ գյուղի բնակիչները դեռ չգիտեն համայնքների խոշորացումը ինչպես կանդրադառնա իրենց գյուղի վրա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան