Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով խորհրդական նշանակված Վռամ Գյուլզադյանն ամենևին էլ պատահական մարդ չէ: Նա իր կարիերայի ընթացքու հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել և հայտնվել սկանդալային իրավիճակներում: Գյուլզադյանը 1999 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր մեծամասնական ընտրակարգով: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է դարձել եւ 2003 թվականին կրկին ընտրվել է պատգամավոր, որից հետո եղել է Գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի պետական տեսչության պետ:
Նա պաշտոնանկ է եղել ՕԵԿ-ական նախարարի որոշմամբ, սակայն ինչպես գրվեց այն ժամանակ, արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանի ձեռքով: 2010 թվականին Դավիթ Հարությունյանի դուստրը Հայաստան է ներկրել թղթե բաժակներ, որոնք ստուգվում էին բուսասանիտարիայի պետական տեսչության կողմից: Հենց այդ բիզնեսի հետ կապված էլ խնդիրներ են եղել, միջամտել է Հարությունյանը և Գյուլզանդյանն էլ հեռացվել է աշխատանքից:
Ուշադրություն դարձնենք, որ նա խորհրդական դարձավ այն բանից հետո, երբ Դավիթ Հարությունյանն այլևս կառավարության աշխատակազմում չէ:
Վռամ Գյուրզադյանը գյուղատնտեսության նախարարությունից հեռացվելուց հետո 2012 թվականին պայքարում էր գյուղապետ դառնալու համար, սակայն Վարդաբլուրի գյուղապետի ընտրություններում չհաղթեց։ Այժմ Ֆերմերների ազգային միության խորհրդի անդամ է: