Երաժիշտները զայրացած են. նախարարը «լայաղ չէր արել» ներկա գտնվել համերգին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին Երեւանում համերգով հանդես եկավ Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեեւի ղեկավարությամբ:

Հայտնի երաժիշտներից մեկը մեզ հետ զրույցում զայրույթը չթաքցրեց, որ համերգին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել, իսկ եթե մի ռաբիս երգչի համերգ լիներ, առաջին շարքերում կլիներ։ Ծրագրում հնչել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ այլն։

Թե ինչու Ամիրյանը ներկա չէր համերգին, նրա խոսնակ Ռ․ Խաչատրյանն ասաց․ «Նախարարի հանձնարարությամբ համերգին մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը հանձնել Ֆեդոսեեւին, շնորհավորել։ Պրն․ Ամիրյանն այդ օրը Պարոնյան թատրոնում ներկա է եղել «Նանեներ» պարախմբի համերգին, որում իր դուստրը՝ Արինա Ամիրյանը, մի քանի պարի մենակատար էր։ Դստերը վաղուց էր խոստացել՝ անպայման մասնակցել այդ համերգին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս