«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին է միանալու 23 գյուղ, և առաջիկայում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Պետոյանը չհերքեց լուրը․ «Այո, ես ինձ տեսնում եմ ՏԻՄ ոլորտում, կուզենամ մեր ժողովրդին պիտանի լինեմ, համայնքների զարգացման համար իմ լուման ներդնեմ»։
Հիշեցնենք, որ աշնանն Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պետոյանը չնչին տարբերությամբ պարտվել էր Մխիթար Վարագյանին, որի հետ լարված հարաբերություններ ունի։
Նա գիտակցել է ԱԺ ընտրություններում պարտվելու պատճառը։ «Այդ ժամանակ կոնկրետ ես էի մեղավոր, շատ ինքնավստահ էինք, մնացածն էլ՝ արթիկցիները խաբվել են բառի բուն իմաստով, ԱԺ ընտրություններին ցույց տվեցին դա, երբ 8 հազար մասնակցությունից և 25 թեկնածուներից 3 հազար 500-ն ինձ են տվել, ես գիտեմ, որ արթիկցիներն իմ կողքին են»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում