Հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր ԵԱՏՄ տարածքում. Արմեն Աշոտյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համաձայնագրի տեքստն ամբողջությամբ ես էլ դեռ չեմ տեսել, բայց քաղաքական մասը գրեթե կրկնում է Ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը: Ես չեմ կարծում, որ եվրոպական պետություն ասածը նախևառաջ մաքսային տուրքերի չափերն են և առևտրային այն ռեժիմները, որոնք կարող են տարբերվել եվրասիական և եվրոպական տնտեսական միություններում:

Եվրոպան նախևառաջ մեզ համար դիտվում է որպես արժեհամակարգ և այս տեսակետից եթե մենք իրոք հավատում ենք այն արժեքներին, որոնք ասոցացվում են ԵՄ-ի հետ, ապա հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր, անգամ Եվրասիական տնտեսական տարածքում»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, որն ակնկալվում է՝ Հայաստանը կստոգարգրի նոյեմբերին, մինչև Բրյուսելում կայանալիք Ալիևյան գործընկերության գագաթնաժողովը:




Լրահոս