Պետք է լինեն ունեւորներ, հարուստներ, եւ պետք է լինի միջին խավ. Կաթողիկոսը՝ ՀՀ-ում աղքատության մասին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգեւոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:

Մեր թղթակիցը ՀՀ ամենաաղքատ մարզ այցելած կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: «Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունեւորներ, պետք է լինեն հարուստներ, եւ պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը… Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաեւ խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունեւոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,-ասել է կաթողիկոսը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս