Առաջիկայում ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ կգումարի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները:
Դրանք կտեւեն մինչեւ հուլիսի 3-ը: Իսկ արդեն հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ էլ օրենսդիրը լիագումար նիստում կքննարկի ու կհաստատի բյուջեի կատարողականը: