ԿԳ փոխնախարարը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր. ինչ ճակատագիր է սպասվում նախկին ռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն առաջիկայում նոր ռեկտոր կունենա: Այդ պաշտոնին կնշանակվի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։

«Մեր համալսարանը դառնում է հիմնադրամ և նոր ռեկտոր է լինելու: Ռեկտոր է նշանակվելու մեր փոխտնօրեն Կարինե Հարությունյանը»,-ArmLur.am_ի հետ զրույցում ասաց նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը:

Գայանե Գասպարյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ ինքը մնալու է համալսարանում և ղեկավարելու է կենտրոն, իսկ թե ինչ կենտրոն վերջինս չցանկացավ փակագծերը բացել:




Լրահոս