ՀՀ-ում Եմ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է իր վերջին հայտարարության շուրջ բարձրացած աղմուկին, ասելով, որ նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, խորհուրդ է տալիս մարդկանց ստուգել, թե ինչ է ասվել, ճշտել աղբյուրները, լսել ձայնագրությունները:
Ինչ վերաբերում է ԵՄ կողմից ընտրական գործընթացին աջակցելուն, Պ.Սվիրտալսկին վերահաստատեց՝ ԵՄ-ն տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո։
«Առանց այդ ֆինանսական աջակցության, նոր տեխնիկական միջոցները հնարավոր չէին լինի, բայց պիտի ասեմ, որ մեր աջակցությունը ֆինանսականից էլ ավելի էր։ Գուցե վաղ է դրա մասին խոսել հանրայնորեն, բայց կարելի է ասել, որ ֆինանսական աջակցությունը մեր աջակցության ամենափոքր մասն էր կազմում։ Հիմա ես ուզում եմ շատ ուժեղ շեշտել՝ մենք դա արեցինք Հայաստանի բաց խնդրանքին ի պատասխան։ Երբեք չենք ստիպել կամ պարտադրել, եթե մեր աջակցությունը անհրաժեշտ չէ, չենք աջակցի», – նշեց նա: