Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցածճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքովտուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:
Կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա էգլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ:Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը`բավարար:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: