
Արդեն հայտնել էինք, որ ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը դիմել է ՀՔԾ` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
ArmLur.am-ի հետ զրույցում Վիրաբյանը հայտնեց, որ այսօր ստացել է ՀՔԾ-ի կողմից պատասխանը, որով հայտնում են դիմումի մերժման մասին: Սակայն Վիրաբյանը հայտնեց, որ իրեն չի բավարարում ստացված պատասխանը: «Ինձ չի բավարարում այս պատասխանը, նրանք արդարացնում են իրենց անգրագետ ձևով»:
Վիրաբյանը նշեց, թե մերժման հիմք որպես նշված է այն, որ Եվրոդատարանն ապացուցված համարել է ծեծվելու հանգամանքը, սակայն չի նշել, թե ում կողմից է դա եղել , իսկ դա էլ, նրա խոսքով, հենց Հայաստանում պետք է պարզեին: Վիրաբյանը հավելեց, որ կբողոքարկի դատախազություն և դատական այլ մարմիններ: