Յունիբանկն էապես բարելավել է U-Cash վարկի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկն էապես բարելավել է U-Cash վարկի պայմանները Հաշվի առնելով հաճախորդների մեծ պահանջարկը կանխիկ դրամով տրամադրվող «U-Cash» սպառողական վարկի նկատմամբ, Յունիբանկը վերանայել և էապես բարելավել է վարկի պայմանները: Մասնավորապես, բանկը նվազեցրել է տոկոսադրույքը` սահմանելով այն 22.9% տարեկան, ինպես նաև մեծացրել տրամադրվող գումարի չափը մինչև 1 մլն ՀՀ դրամ:

Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է 48 ամիս: Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Վարկի համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ` ներկայացնելով անձնագիրն ու սոցիալական քարտը: «U-Cash» վարկի համար հայտերն ընդունվում են նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Օնլայն հայտը կարելի է լրացնել` այցելելով www.unibank.am կայքը կամ Յունիբանկի ֆեյսբուքյան էջը` UNIBANK ARMENIA: Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Ի դեպ` բանկի «Ալեք Մանուկյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:




Լրահոս