Այսօր՝ հունիսի 20-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Բացման խոսքում մարզպետը նշել է, որ մեծ գնահատանքի է արժանի հասարակական կազմակերպությունների ծավալած աշխատանքը և որ դեռևս կան շատ խնդիրներ, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։ Մարզպետը կարծիք է հայտնել, որ մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող համագործակցությունն ավելի կընդլայնվի և հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ամփոփ տեղեկատվություններ ներկայացրին իրենց գործունեության կոնկրետ ուղղությունների, իրականացված և ընթացող աշխատանքների վերաբերյալ։
Կարեն Բոթոյանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել մարզի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրի իրականացմանը, ինչպես նաև խոստացավ նման ձևաչափի հանդիպումներն հաղորդել պարբերական բնույթ։
Գեղարքունիքի մարզպետարան