
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Արցախում հունիսի 17-ին վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է վիրավոր զինծառայողի առողջական վիճակով, զրուցել նրա հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: Բժիշկները ներկայացրել են վիրավորի բուժման ընթացքը և արդյունքները: