Տեղյա՞կ եք արդյոք, որ կենցաղային տեխնիկան ունակ է վարել նաև «գաղտնի» կյանք և շարունակել աշխատել նույնիսկ «OFF» կոճակն անջատելուց հետո:
Իսկ որ տեխնիկան է շարունակում էլեկտրաէներգա վատնել, եթե նույնիսկ մենք այն անջատել ենք:
Լիցքավորում առանց հեռախոսի
Լիցքավորման սարքը շարունակում է էլեկտրաէներգիա վատնել, եթե նույնիսկ նրան որևէ տեխնիկա միացված չէ: Ճիշտ է՝ այն քիչ է անդրադառնում ձեր բյուջեի վրա:
Հեռուստացույց
Պարզվում է, որ հեռակառավարման վահանակի վրա «OFF» կոճակը սեղմելիս, մենք չենք անջատում հեռուստացույցը, այլ այն դարձնում ենք քնած ռեժիմ: Այդպիսի վիճակով նա տարեկան 30 ռուբլիին համարժեք էներգիա է ծախսում:
Համակարգիչներ և նոութբուքեր
Նույնիսկ անջատված վիճակում համակարգիչներն ու նոութբուքերը շարունակում են աշխատել: Այդ պատճառով դրանք վարդակից ազատելով` կկարողանաք տարեկան 120 ռուբլիին համարժեք էլեկտրաէներգիա խնայել:
Տեխնիկա ժամանակացույցով
Այդքան քիչ նկատելի դետալը, ինչպիսին աշխատող ժամանակացույցն է, խոսում է այն մասին, որ սարքը, որի վրա այն դրված է, շարունակում է էլեկտրաէներգիա օգտագործել: Վարդակից հանելով` կարող եք տարեկան 130 ռուբլի տնտեսել:
Պե՞տք է անջատել
Շատերին վերևում նշված թվերը չեն տպավորում, իսկ մյուսներին, հակառակը, շատ վստահելի են թվում: Այսպես, թե այնպես, տեխնիկան վարդակից անջատել, այնուամենայնիվ, պետք է: