ՖՈՏՈ. Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնկային հիվանդությունները, սթրեսն ավելացնում են քրտինքի արտադրողականությունը, որը բակտերիաներ առաջացնելով` տհաճ հոտի պատճառ է դառնում: Ներկայացնում ենք, թե ինչպես մեկընդմիշտ ազատվել ոտքերի տհաճ հոտից:

Հեռացրեք բակտերիաների համար հիմնական վայրը

Ամենից շատ բակտերիաներ, որոնք տհաճ հոտի պատճառ են դառնում, եղունգների տակ են թաքնվում: Հետևեք եղունգների մաքրության մասին և կարճ կտրեք դրանք:

Լվանալուց հետո մաքրեք մատների արանքը

Լոգանքից հետո խորհուրդ են տալիս ոչ միայն մաքրել ոտքերը, այլև սրբիչով անցնել մատների արանքով, քանի որ խոնավությունը կարող է սնկի առաջացման պատճառ դառնալ:

Թեյ պատրատսեք ոտքերի համար

Թեյի մեջ պարունակվող նյութերը բակտերիաները վերացնում են: Այդպիսի լոգանքներ կարող եք անել ամեն օր: Օրական 15-30 րոպե պահեք ձեր ոտքերը թեյից պատրաստված խառնուրդի մեջ:

Խնձորի քացախ

Տհաճ հոտից կօգնի ազատվել նաև խնձորի քացախը.

  • 0.5 լիտր խնձորի քացախը խառնեք 200 մլ տաք ջրով,
  • Մառլյան թաթախեք այդ խառնուրդի մեջ և 20 րոպե դրեք ոտքի վրա,
  • Թողեք մաշկը չորանա բնական ճանապարհով:

Հոտավետ յուղ օգտագործեք

Լավ կհամապատասխանի լավանդայի յուղը: Յուղի 4 կաթիլով մերսեք ոտքերը:

Գուլպաները լվացեք հակառակ կողմով

Այս մեթոդը կօգնի ավելի մանրակրկիտ լվանալ կտորը բակտերիաներից:

Տանը ոտաբոբիկ քայլեք կամ հանեք գուլպաները, որոնք հագնում եք դրսում

Երբ դուք քայլում եք, գուլպաները գետնից բակտերիաներ են հավաքում, որոնք վնասակար են:

Ձեր դեզոդորանտն օգտագործեք նաև ոտքերի համար

Դեզոդորանտները քիմիական տարրեր են պարունակում, որոնք օգնում են նվազեցնել քրտնարտադրությունը:

Մաքրեք կոշիկները, որոնք արդեն ունեն տհաճ հոտ

  • Կոշիկը մանրակրկիտ լվացեք,
  • Ներսը ևս մաքրեք մանրակրկիտ:

Հետևեք կոշիկի չորությանը

Իհարկե, ավելի լավ է ունենալ սեզոնային երկու զույգ կոշիկ, որպեսզի այն պարբերաբար փոխեք: Բայց, եթե երկրորդ զույգ չկա, իսկ կոշիկը թաց է, ապա կօգնեն թերթերը: Այն դրեք կոշիկի մեջ և մեկ գիշերվա ընթացքում այն կքաշի ողջ խոնավությունը:




Լրահոս