ունիսի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկության շրջանակներում։
Նախագծի հիմնական նպատակն է` կազմակերպել ամենամյա փառատոն – տոնավաճառ` Հայաստանի և Արցախի գյուղատնտեսականարտադրանքը ներկայացնելու և իրացնելու ակնկալիքով։
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեինախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Քննարկմանը մասնակցել են նախագծի հեղինակները, շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։
«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին Հայաստանի և Արցախի գյուղատնտեսական և մշակութայինառանձնահատկություններին և նվաճումներին ծանոթացմանը, փոքր և միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին և ներգնազբոսաշրջության զարգացմանը»,-իր խոսքում նշել է Զարմինե Զեյթունցյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թվականի սեպտեմբեր – հեկտեմբեր ամիսներին Երևանում փառատոնը կազմակերպելուհնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի գյուղատնտեսական ապրանքներարտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր և միջին արտադրողները:
«Մեր Գյուղը» խորագրով նախագիծ – առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր Գյուղը» ՍՊԸ կողմից։