
Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է «Ամենասիրուն» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի ստեղծման, ինչպես նաև իր առաջիկա ծրագրերի մասին:
«Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում, երկու օրվա ընթացքում: Մեղեդային ստեղծագործության խոսքերի հեղինակը ընկերս է ՝ Վիգեն Գեւորգյանը, իսկ հոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը: Կարծում եմ, որ նկարահանվել է պուպուշ, երգին համապատասխան տեսահոլովակ»,- ասաց նա:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` երգիչը հայտեց, որ նոր է վերադարձել հայրենիք հյուրախաղերից. «Համերգային ծրագրեր Հայաստանում դեռ չեմ պլանավորում, բայց աշնանը կրկին սպասվում են համերգային շրջագայություններ»:
Լիդա Եղիազարյան