
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանը, ազատվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում՝ ընդ իշխանությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: