
Դեռևս այս տարվա մարտի 20-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր «Ալեքս տեքստիլ ընկերություն», նշվել էր, թե արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Սակայն արդեն երեկ, երբ այդ նույն ընկերություն էր այցելել արդեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսք էր գնացել մոտ 7500 աշխատողի մասին: Այս հակասող թվերը տարակարծության տեղիք են տվել. ի վերջո, քանի՞ աշխատատեղ է նախատեսվում ավելացնել ընկերությունում: ArmLur.am-ի հետ զրույցում «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը ներկայացնում է ապագա ծրագրերը:
Մեկ այլ տարակարծության տեղիք է տվել նաև աշխատողների թվաքականը: Դեռևս մարտին հրապարակված էր, որ արտադրամասն ունի 500 աշխատակից, իսկ երեկվա հաղորդագրության համաձայն` 350: Տնօրենը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ կան ժամավճարով աշխատողներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: