Իրաքի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Տիգրիսի վերջին հինգերորդ կամրջի նկատմամբ, որը միացնում Է Մոսուլի արեւմտյան ու արեւելյան մասերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից խլելով գետանցումը: Այդ մասին հունիսի 20-ին հայտնել Է իրաքյան քաղաքի ազատագրման գործողության հրամանատար գեներալ Աբդել Ամիր Յաալան: Նրա խոսքով, որը մեջբերում Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը, Էշ Շիֆաայի շրջանի հարավային մասում ծայրահեղականների դիրքերի վրա հարձակման ընթացքում գործի Է դրվել Իրաքի զինուժերի 9րդ զրահատանկային դիվիզիան:
Զինվորականներին հաջողվել Է նաեւ զինյալներին դուրս մղել այն տարածքից, որտեղ գտնվում են Բաշտաբիա պատմական ամրոցի ավերակները, որն ԻՊի կողմից պայթեցվել Է 2015 թվականին, եւ «Էլ Ահդաս» բանտը՝ Տիգրիսի արեւմտյան ափին: Այսպիսով, զինյալները, որոնց թիվը, ըստ տարբեր տվյալների, 500-ից մինչեւ 700 Է, շրջապատման մեջ են հայտնվել Մոսուլի Հին քաղաքում:
Ինչպես նշում են արաբական ԶԼՄ-ները, ուժայինները Մոսուլի պատմական մասում հարձակման ընթացքում օգտագործում են անօդաչու թռչող սարքեր ու դիպուկահարների: Խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար կազմակերպված են անվտանգության միջանցքներ, սակայն ահաբեկիչները գնդակոծում են այն բնակիչներին, որոնք լքում են իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները: Ընդհանուր առմամբ Մոսուլի Հին մասում մնում են շուրջ 100 հազար իրաքցիներ, որոնց զինյալներն օգտագործում են որպես կենդանի վահան: Մոսուլից ԻՊի զինյալների արտաքսման ռազմարշավն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերին: Հունիսի 18-ին իրաքցի զինվորականները քաղաքի արեւմտյան մասում ձեռնամուխ են եղել գործողության եզրափակիչ փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: