Կառավարությունը տարբերակ է փնտրում` կարկուտից տուժածներին փոխհատուցելու համար. կաջակցի արդյոք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզի շուրջ 1920 հեկտար գյուղատնտեսական կուլտուրաներ է վնասվել: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարկայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հռիփսիմե Առաքելյանը ArmLur.am-ին հայտնեց, որ հունիսի 12-ին տեղացած ուժգին կարկուտից հիմնականում տուժել են Արմավիրի մարզի մի քանի համայնքներ:

Ըստ նրա`վնասվածության չափը կազմել է 50-100 տոկոս, որն էլ հատվածական բնույթ է կրել: Օրինակ, մի գյուղում ընտանիք կա, որը 50 տոկոսով, ընտանիք էլ կա`100 տոկոսով է վնաս կրել: ՀՀ կառավարությունից տեղեկացանք նաեւ, որ Արմավիրի մարզում ընդհանուր 13 բնակավայր է տուժել` Էջմիածին քաղաքը ներառյալ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կարկուտի հետեւանքով կրած վնասները հաշվարկվել են, եւ այն Արմավիրի մարզպետարանը ներկայացրել է կառավարության համապատասխան գերատեսչություն` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: «Այժմ քննարկվում են մեխանիզմներ, թե ինչ կարգի օգնություն հատկացնեն տուժած բնակավայրի բնակիչներին: Ինչի մասին առաջիկայում հանրությանը լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացրեց Հռիփսիմե Առաքելյանը: Հավանաբար հաջորդ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա` ի վերջո կառավարությունը կաջակցի գյուղացուն, թե ոչ:




Լրահոս