
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետեւանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում եւ փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության անդրադարձել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել: Հայկական Զինված ուժերը որեւէ դիվերսիա չեն իրականացրել, առավել եւս որեւէ զինծառայող չեն կորցրել»: