
Ունենք կանխատեսելի ծրագիր, և նույնիսկ ընդդիմությունն առարկություն չի ներկայացնում և սկսում է ուսումնասիրել վարչապետի տրամադրությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին` ամեն դեպքում կարևոր չէ՞, թե ով է լինելու այդ ծրագիր իրականացնող վարչապետը, պատասխանեց. «Ծրագրի իրականացնողը լինելու է ՀՀԿ-ն. մենք որևէ պատճառ չունենք, որ ասենք` չի լինելու Կարեն Կարապետյանի կառավարությունը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան