ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին: ArmLur.am-ը տեղեկացավ` այդ օրը նշանակվել է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ:
Նշենք, որ Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի հունիսի 7-ին: Իսկ այս տարվա ապրիլի 2-ին Արգամ Աբրահամյանն «Ծառուկյան» դաշինքով ընտրվել է պատգամավոր: Իսկ ահա մայիսի 17-ին Արտաշատ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցման մասին արձանագրություն: Ինչը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Նշենք, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է: