
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր կառավարության ծրագրի վերաբերյալ արտահերթ ելույթի վերջում անդրադարձավ «Ելքի» պատգամավորների բարձրացրած հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո:
«Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ու ՀՅԴ-ին: Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,-ասաց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: