
«Սասնա ծռերի» անդամներից 14 հոգու դատական նիստերը ընթանում են ընդմիջումներով: Խմբավորման երկու անդամ արդեն հեռացվել է նիստերի դահլիճից: Գագիկ Եղիազարյանը դատական նիստի ժամանակ երկու անգամ տեղից խոսեց, առաջին անգամ դատավորը նրան զգուշացրեց, որ չի կարող անհարկի խոսել, իսկ երկրորդ անգամ նրան դատական նիստերի դահլիճից հեռացրեց 6 ժամով։
Քիչ առաջ էլ Վարուժան Ավետիսյանը տեղից միջամտեց: Նա բարձրախոսով ապստամբության կոչ արեց․ «Ես ապստամբության կոչ եմ անում, ժողովուրդ ջան, զենք վերցրեք Սերժիկի բանդայի դեմ»։ Դատավորը դրանից հետո հեռացրեց նրան դատական նիստերի դահլիճից։