![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/Снимок01.jpg)
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի «Grand Chess Tour»-ի Լյովենի (Բելգիա) մրցաշարին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` բացի Արոնյանից մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Վասիլի Իվանչուկը, Յան Նեպոմնյաշչին և Բաադուր Ջոբավան: Մրցաշարը բաղկացած կլինի արաբ և բլից ձևերից, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 150.000 ԱՄՆ դոլար: