Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգա¬վիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին քաղաքացի¬ների դիմումների ներ¬կայացման վերջնաժամկետ է սահման¬ված մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայն 2013 թվա¬կա¬նի հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամա-վորականի կարգավիճակի մա¬սին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27 N 778 որոշմամբ սահմանված կարգի` 1989թ.-ից մինչև 1994թ. մայիսի 12-ը ՀՀ պաշտպանության մար¬տական գործողություններին 90 օր և ավելի մասնակցած, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավի¬ճակների նախարարու¬թյունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համակարգե¬րում մինչև 2014թ. գործունեություն իրականացրած գերատեսչական հանձնաժողովների կողմից մարտական գործողու-թյունների մասնակցի կարգավիճակ ստացած անձինք անհրաժեշտ բոլոր փաս¬տաթղթերը մինչև վերը նշված ժամկետը կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանու¬թյան վար¬չություն` անձամբ, կամ տա¬րածքային զինվորական կոմիսարիատների և վետերանական կազմակերպությունների միջոցով:

Վերը նշված ժամկետի լրանալուց հետո բացառություն կարվի միայն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում /2014-ից 2017թ.թ./ Հայաստանի Հանրապետությունից բացակայած և բացակայության փաստը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:




Լրահոս