«Նոր եմ հյուրախաղերից վերադարձել Հայաստան: Համերգային ծրագրով եղել ենք Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Թուրքիայում և այլ երկրներում»: Իր շրջագայությունների և առաջիկա ծրագրերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ:
«Չեմ ուզում երգերի անունները նշեմ, բայց աշխատում եմ մի քանի երգերի վրա: Երգերից մեկն արդեն պատրաստ է, այս պահին իրականացվում են նկարահանման աշխատանքները»,-ասաց նա:
Երգչի խոսքով՝ նրա ամենաընդունված և սիրված երգը «Հայն է գալիս» երգն է, որը սփյուռքի հայության կողմից ջերմ ընդունելիության է արժանացել:
Հարցին՝ Հայաստանում մենահամերգ այս տարի սպասվո՞ւմ է: Վերջինս պատասխանեց, որ համերգ չի սպասվում, բայց կլինեն կրկին շրջագայություններ արտերկրում:
Լիդա Եղիազարյան