Դեպքեր՝
- մ.թ.ա. 168 – Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։
- 431 – Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
- 1661 – Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։
- 1812 – Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
- 1838 – Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։
- 1941 – Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
- 1978 – Հայտնաբերվեց Պլուտոնի ամենամեծ արբանյակը՝ Քարոնը։
- 1981 – Մարկ Դավիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։
Ծնունդներ՝
- 1805 – Ջուզեպպե Մացցինի, իտալացի քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։
- 1856 – Հենրի Ռայդեր Հագարդ, անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։
- 1897 – Պյատրաս Կուբերտավիչյուս, լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր։
- 1928 – Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ։
- 1931 – Արտաշես Հովսեփյան, հայ քանդակագործ։
- 1934 – Գառնիկ Անանյան, հայ գրականագետ, հրապարակախոս։
- 1947 – Նատալյա Վառլեյ, ռուս դերասանուհի («Կովկասի գերուհին»)։
- 1948 – Վարուժան Վարդանյան, նկարիչ։
- 1949 – Մերիլ Սթրիփ, կինոյի, թատրոնի ամերիկյան դերասանուհի։
Մահեր՝
- 1908 – Միսաք Մեծարենց, արևմտահայ բանաստեղծ։
- 1969 – Ջուդի Գառլենդ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
- 2001 – Լուիս Կարնիգլիա,արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող