ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել կողմերի հետ։ Մեր բազմամյա քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի տարածած հայտարարության մեջ։

ԱՄՆ պետդեպը կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի լարվածության մեծացումից և խրախուսել շփման գծում և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին բախումների նվազեցմանը ուղղված քայլերն ու ջանքերը:

 




Լրահոս