Beeline-ում հունիսի 21-ին հայտարարված էր հերթական «Հաճախորդի օր»-ը, որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում և աշխատում են հաճախորդների հետ:
Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։ Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում էր «Սմարթ» կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթների շարքը, որը հնարավորություն է տալիս մինչև 100 անվճար հեռուստաալիքի տրամադրմամբ դիտել BeeTV հավելվածը: «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետ ծավալ, 350 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաև՝ ԱՄՆ, Ռուսաստան և Կանադա և մինչև 100 հեռուստաալիք:
«Յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ մենք աշխատում են Beeline բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա ևս մի շատ արդյունավետ և օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները և ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը: Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:
«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում: