Ջրաշեն. նոր ջրագծեր, նորջուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի Շահումյան փողոցովձգվող 50 մմ տրամագծով 260 գծամետր ընդհանուր երկարությամբ երկու պողպատյա ջրագծերն «զառամյալ տարիքի» պատճառով ենթակա չէին հետագա շահագործման: Ամբողջությամբ քայքայվել էին և կոռոզիայի ենթարկվել: Դրանց վերանորոգումը ֆիզիկական մաշվածության պատճառով տեխնիկապես այլեւս անհնարին էր:
Իրավիճակով պայմանավորված, տեղում առկա էր ջրիկորուստ, ճնշման անկում և տարածքում բնակվող 15 ընտանիքներին մատակարարվող ջրի որակին սպառնացող վտանգ:

Այս ամենը նկատի ունենալով` «Արևելք» տարածաշրջանի տնօրինությունըորոշեց փոխարինել ջրագծերը: Աշխատանքներին ձեռնամուխ եղավ «Էրեբունի» տեղամասը` գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Արագորեն իրականացվեցին հողային աշխատանքները, բացվեց խրամուղին, որտեղ վթարված խողովակների փոխարեն մոնտաժվեց 63մմ տրամագիծ ունեցող 260 գծամետր պոլիէթիլենե խողովակաշար:
Հետո, գործող կարգի համաձայն, բաժանորդների ջրաչափական սարքերը տներից տեղափոխվեցին փողոցում կառուցված դիտահորեր, սպառողների սեփական ջրագծերը միացվեցին նորակառույց ջրագծին: Արդյունքում գյուղաբնակների շուրջօրյա ջրամատակարարումը դարձավ ավելի բարելավված և կայուն:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս