Ինչ է պետք անել արևահարման դեպքում:
Ընդունեք սառը լոգանք: Սակայն ոչ մի դեպքում մի օգտվեք օճառից կամ գելից. նրանք կբորբոքեն մաշկը:
Արևահարման դեպքում անփոխարինելի միջոց է ալոե վերայի հյութը: Այն հանգստացնում և սառեցնում է մաշկը, նաև օգնում է հանել ցավն ու բորբոքվածությունը:
Պետք է արևահարված հատվածին ալոե վերայի թարմ հյութ քսեք, բայց քանի որ դա միշտ հնարավոր չէ, ապա կարող եք փոխարինել այնպիսի քսուկներով, որոնց հիմքում ալոեն է:
Եթե արևահարումը թույլ է, ապա ցավը կթեթևանա, եթե այդ հատվածին որևէ սառը բան դնեք: Օրինակ, սառույցով լցված տարա:
Թույլ արևահարման դեպքում նաև կօգնի ձիթապտղի յուղը: Պարզապես այն քսեք արևահարված հատվածին :
Բորբոքվածությունը կթուլացնեն կարտոֆիլն ու վարունգը: Նաև համապատասխանում են թեյի փաթեթները: Փրկություն կարող է լինել նաև կաղամբը:
Երիցուկի արգանակով կարող եք մերսումներ անել: Եթե մարմնի մեծ մաս է այրվել, ապա երիցուկի արգանակով լոգանք ընդունեք:
Խմեք շատ հեղուկ, հատկապես կանաչ թեյ, նռան հյութ և ջուր: Արևահարման դեպքում ավելի լավ է հրաժարվել սպիրտային խմիչքներից:
Ամենակարևորը՝ պետք է հիշել` արևահարման դեպքում պետք է անմիջապես հեռանալ ավելի ստվերոտ տեղ: Հետո պետք է սառեցնել մաշկը: