Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառները մինչ այժմ հայտնի չեն: Շատերը կարծում են, որ սուրճի և ծխախոտի օգտագործումը դրա առաջնային պատճառներն են: Շատերն էլ վստահեցնում են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ մերկ վիճակում արևայրուք են ընդունում, կարող են տառապել այդ հիվանդությամբ:
Արևայրուքը գեղեցիկ է, այն թաքցնում է մաշկի թերությունները և կազմվածքը տեսողականորեն ավելի սլացիկ է դարձնում: Եթե դուք նույնպես հանդիսանում եք մուգ մաշկի սիրահար, ապա պետք է իմանաք մի քանի կարևոր հանգամանքների մասին:
Երբ կարելի է արևայրուք ընդունել
Կրծքի մաշկը շատ զգայուն է. այդ հատվածը միշտ գտնվում է հագուստի տակ: Մերկ արևայրուք պետք է շատ զգույշ ընդունել: Հնարավոր է, որ արևի ճառագայթների ուղիղ ազդեցության պատճառով լուրջ հիվանդություններ առաջանան:
Արևայրուք ավելի լավ է ընդունել վաղ առավոտյան կամ մայրամուտին: Խորհուրդ է տրվում մերկ վիճակում 5 րոպե արևայրուք ընդունելուց հետո 15 րոպե մնալ ստվերում: