Մկրտիչ Արզումանյանը (Մկո) զվարճալի գրառում է կատարել Instagram-ում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած հայտարարությանը:
«էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով օդանավակայանի տաքսու վարորդներին, հայտարարել էր.
«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին… Ուղղակի չի կարելի, որ մեր երկիրը նման կերպ մարդկանց դիմավորի։ 20-30 հազար դրամի դիմաց բերում են Երեւանյան լճի մոտ եւ ասում՝ սա Սեւանն է…»: